Ինչպե՞ս ծախսել ժամանակը հետաքրքրությամբ և օգուտով, եթե ժամանակավորապես փակված եք չորս պատի մեջ:
1․Կարդացեք հետաքրքիր գրքեր
Լուրջ խնդիրները հասկանալ, ավելի լավը դառնալ կամ ընկղմվել հերոսների արկածներում․ գրքերի հետ ամեն ինչ հնարավոր է: Բացահայտեք նոր աշխարհներ և գաղափարներ:
2․Դիտեք նոր ֆիլմեր
Անշուշտ, դուք ունեք ֆիլմերի ցանկ, որոնք վաղուց եք ցանկացել դիտել: Ընտրեք ձեր տրամադրությանը համապատասխանը և վայելեք: Եվ եթե պլանավորված ամեն ինչ արդեն դիտվել է, փնտրեք նոր հետաքրքիր ֆիլմեր: 168.am-ն առաջարկում է ընտրել ֆիլմեր 21-րդ տարի լավագույն կինոնկարներից։
3․Դիտեք սիրելի սերիալները
Հնարավոր է, որ վերանայելիս դուք նկատեք նոր մանրամասներ կամ այլ կողմից դիտեք ծանոթ հերոսներին: Ամեն դեպքում, դա կփոխի ձեր տրամադրությունը:
Կարող եք ընտրել սերիալներ 168.am-ի առաջարկած շարքերից։
4․Ինչ-որ օգտակար բան անել տանը
Օրինակ, կազմակերպեք ընդհանուր մաքրություն, ազատվեք կուտակված իրերից, փորձեք սեփական ձեռքերով զարդեր պատրաստել: Տունը կդառնա ավելի հարմարավետ, իսկ ձեզ համար ավելի հաճելի կլինի մնալ տանը:
5․Խաղացեք համակարգչային խաղեր
Քանի դեռ իրական կյանքում ճանապարհորդությունն ու արկածախնդրությունը մատչելի չեն, ինչո՞ւ չգնալ մտացածին ճանապարհորդության: Մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ՝ որպես մրցարշավորդ, տիեզերական հետախույզ կամ չար ոգիների որսորդ:
6․Ձեռք բերեք նոր հոբբիներ
Նկարչություն, լուսանկարչություն, բլոգերություն՝ շատ տարբերակներ կան: Նոր հմտություններ սովորելը կլրացնի ազատ ժամանակը և կհաղորդի դրական հույզեր:
168.am-ն առաջարկում է 6 հոբբի անցյալից, որոնք նորից նորաձև կլինեն 2020 թվականին։
7․Արեք այն, ինչ վաղուց էիք ուզում անել
Միգուցե մտածել եք գի՞րք գրել, սովորել երաժշտական գործի՞ք նվագել, կամ կերակուր պատրաստելու նրբությունների՞ն տիրապետել: Կամ գուցե ցանկացել եք օտար լեզո՞ւ սովորել կամ տանը փոփոխություննե՞ր անել: Ժամանակն է հենց դրանով զբաղվել:
Սիրարփի Աղաբաբյան