
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգադրել են իրենց 1.5 մլն ամենախոցելի բնակիչներին մնալ տանը 12 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Այսօր մենք ստիպված ենք սահմանափակել մեր կլինիկապես խոցելի բնակիչներին, որպեսզի փրկենք նրանց կյանքը»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի կոմունալ-կենցաղային տնտեսության, համայնքների եւ տեղական ինքնակառավարման նախարար Ռոբերտ Ջենրիկը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: