
Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացված սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանքներ չեն հայտնաբերվել։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
«Մեր երկրից դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացվել է սննդամթերքի, գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև այլ տեսակի արտադրանքների արտահանում։ Կորոնավիրուսի տարածման այս ժամանակաշրջանում սանիտարական հսկողությունն ընդունող երկրներում ՀՀ-ից վարակված ապրանք չի հայտնաբերվել և արգելք չի դրվել։ Այս ընթացքում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ-ից արտահանում չի եղել»,- նշեց Սիմոնյանը։