«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում․ հայտարարություն
Advertisement 1000 x 90

«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում․ հայտարարություն

Վերջին օրերին «Հայփոստ» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ «Հայփոստ»-ից ստացել են հաղորդագրություն՝գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն։

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասված է ընկերության տարածած հղորդագրության մեջ։



Նման նյութեր