Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարծիքով, կորոնավիրուսի հետ կապված ներկայից իրավիճակը թույլ չի տալիս խաղերն անցկացնել ի սկզբանե որոշված պլանների համաձայն:
«Իմ կարծիքով, աշխարհում հիմա այն իրավիճակը չէ, որ Օլիմպիական խաղերը կայանան»,- հայտարարել է Աբեն՝ նաև հույս հայտնելով, որ ՄՕԿ-ի հետ ընդհանուր հայտարարի կգան:
Առավել վաղ ճապոնական կողմը հայտնել էր, որ հնարավոր է համարում խաղերի հետաձգում, եթե դրանք չանցկացվեն ինչպես ընդունված ձևն է պահանջում:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: