Սիրիայում որոշվել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը
Advertisement 1000 x 90

Սիրիայում որոշվել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ թերթերը կշարունակեն թարմացնել իրենց կայքերը, սոցիալական ցանցերի էջերը՝ այս փուլում իրականացնելով իրենց կրթական և տեղեկատվական դերը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Որոշումը կայացվել է Տեղեկատվության նախարարությունում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին տեղական թերթերի գլխավոր խմբագիրները:

Սիրիայում մարտի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:



Նման նյութեր