
Ամերիկացի երգչուհի Մադոննան Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում նա COVID-19-ի մասին դատողություններ է անում լոգարանում նստած:
«COVID-19 կորոնավիրուսին չի հուզում, թե որքան հարուստ ես դու կամ հայտնի, որքան ծիծաղելի ես կամ խելացի, որտեղ ես ապրում և քանի տարեկան ես», – ասում է երգչուհին:
Մադոննան նշում է` բոլորս նույն նավում ենք հայտնվել, և եթե այդ նավը խորտակվի, բոլորս միասին ենք խորտակվելու։
https://twitter.com/Madonna/status/1241768707631841281
Վերջին օրերին համաշխարհային աստղերից շատերն են սոցցանցերի իրենց հետևորդներին հորդորում հետևել հիգիենայի կանոններին ու պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Հիշեցնենք` մի քանի շաբաթ առաջ չեղարկվել էին Մադոննայի` Փարիզում նախատեսված համերգները։ Երկրպագուներին խոստացել են վերադարձնել տոմսերի գումարները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է, որ COVID-19–ը համավարակի է վերածվել։ Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին: