Մենք բազմիցս անդրադարձել ենք թոփ ակումբների իրականացրած հաջող ու անհաջող տրանսֆերներին, անգամ հաղորդումներ ենք պատրաստել դրա մասին։ Անհաջող ձեռքբերումները, եղել են, կան ու կլինեն ֆուտբոլի պատմության անբաժան մասնիկը։ Գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր կարիերայի ընթացքում ունենում է այնպիսի ժամանակահատված, երբ ինչ-որ բան այն չի ստացվում։ Ու դա սովորաբար ձգվում է տևական ժամանակ։
Իհարկե, այս մրցաշրջանը ևս չդարձավ բացառություն։ Ամենաբարձր մակարդակի թիմերում այս պահին կան խաղացողներ, որոնց խաղն ակնհայտորեն հիասթափեցնում է բոլորին։ Սակայն այստեղ պետք է անպայման նշել, որ ֆուտբոլիստների անհատական բարձր որակների վրա որևէ մեկը չի կասկածում, սակայն կոնկրետ այս պահին կամ վերջին 2-3 տարվա ընթացքում նա իր բարձրության վրա չէ։
Ստորև ներկայացնում ենք ֆուտբոլիստների, որոնք լինելով պրոֆեսիոնալ, բարձրակարգ խաղացողներ, այս պահին նման են թանկարժեք, բայց անսարք սուպերմեքենայի։
Շերդան Շաքիրի
Անգլիական «Լիվերպուլն» այսօր համարվում է Եվրոպայի ամենաուժեղ կազմն ունեցող թիմը կամ թիմերից մեկը։ Սակայն դա չի նշանակում, որ Յուրգեն Կլոպի տղաներն իդեալական են և նրանց շարքերում չկան թույլ օղակներ։ Ամենևին։ Շերդան Շաքիրին դրա ամենավառ օրինակն է։
Նրա համար այս մրցաշրջանը վատագույններից մեկն է կարիերայում։ Իհարկե՝ եկեք չմոռանանք, որ մերսիսայդցիները մկանուտ շվեյցարացուն դիտարկում էին որպես ռեզերվիստ կերպար։ Ու սկզբնական շրջանում նա կարողանում էր արդարացնել սպասելիքները։ Բայց հիմա Շերդանն անգամ չի հայտնվում «Լիվերպուլի» հայտացուցակում։ Իհարկե, Շաքիրի կարիերայի վրա բացասական ազդեցություն ունեցավ ստացած վնասվածքը, սակայն հանուն արդարության, պետք է նշել, առանց դրա էլ՝ նրա՝ մեկնարկային կազմում հայտնվելու շանսերը շատ չէին բարձրանա։
Այս մրցաշրջանում Շաքիրին անցկացրել է ընդամենը 1 լիարժեք հանդիպում։ Դրանով ամեն ինչ ասված է։ Շաքիրին ունի լավ որակներ՝ տիպարետում է հեռահար հարվածներին, մոբիլ է, կարող է կաղալ ինչպես հարձակման գծում, այնպես էլ կազմակերպել խաղը միջին գծում։ Բայց այսօրվա «Լիվերպուլում» Շաքիրին ո՛չ կիսապաշտպանությունում, ո՛չ էլ հարձակման գծում տեղ չէր ունենա։
Եթե շվեյցարացին ցանկանում է վերականգնել իր կարիերան, ապա պետք է առավելագույնն օգտագործի այս միաժամանակ դադարը, վերադառնա իր մարզավիճակին ու բախտ որոնի «հիմ մայրցամաքի» այլ հատվածում։ Ցանկալի կլինի տեղափոխվել Իսպանիա, որտեղ նա դեռ իր ուժերը չի փորձել։ Իտալիայում ու Գերմանիայում նրան տեսել ենք։
Ամբողջությամբ՝ vnews.am