Սիրո՜ւն, սիրուն օրորոցայիններ… (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սիրո՜ւն, սիրուն օրորոցայիններ…

Օրորոցային երգը հայ մշակույթի ամենասիրուն ու սիրված մասն է կազմում, այս ժանրը նաև չափազանց կենսունակ է. սերնդեսերունդ փոխանցվելով հայ օրորոցային երգի հիասքանչ նմուշներ պահպանվել ու հասել են մեր օրեր։ Չէ՞ որ, որքան էլ ժամանակներն առար ընթանան ու փոխվեն հայ մայրերը չեն դադարելու երգել ու գովերգել իրենց մանկան օրորցի կողքին։ ժողովրդական ստեղծագործության այս քնարական երգատեսակը հայ ազգագրական տարբեր խմբերում կոչվել է նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։

Vnews-ն արանձնացրել է սիրուն ու հայկական օրորոցայիններ, որ արժե լսել, կարդալ… ու երգել։

Քեսաբի օրոր

Այ ջանըմ նանի
վայ ջանըմ նանի
իս ուրուրիմ դո նանի
ըրկաշկս նանի
Ծիթիր ի լուսոն լոյսը
այ ջանըմ նանի
սիրմ զիջոցդ լոյսը
ըրկաշկս նան

Թալիշի օրոր

Մանրատերև քեզի ծածկոց կենեմ, քեզի,
Լենատերև քեզի փաթթոց կենեմ, քեզի
Նանայ, նանայ, նանայ, նանայ…
Պխրեն կուգա ծիծ կուտա,
Ջիգյար չունի քիչ կուտա…
Արև քեզի մերիկ,
Լուսին քեզի մերիկ…
Ծառներ քեզի օրոր….

Բութանիայի օրոր

Օրիմ, օրիմ, օրիմ օրորոց դնիմ,
Սուրբ հրեշտակներն ալ պահապան դընիմ,
Ջանիկըս:

Օրիմ, օրիմ, օրիմ, օրանդ էր օսկի,
Օրանդ էր օսկի, կամարդ էր արծաթ,
Անուշըս:

Օրոր, օրոր, օրերս օրերուդ,
Օրերս օրերուդ, աչերս աչերուդ:
Վարդին հոտ անուշ է, զառ մեջքը փուշ է,
Ամմեն մոր ձագուկ իրեն անուշ է,
Ձագուկըս:

Ամբողջությամբ՝ vnews.am