Թուրքիայում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, սահմանափակումներ են մտցվում խանութներում և տրանսպորտում: Երկրի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ խանութներում, հասարակական տրանսպորտում միաժամանակ գտնվող քաղաքացիների թվում կլինեն սահմանափակումներ: Մասնավորապես, առևտրի կետերում յուրաքանչյուր 10 քմ տարածքի համար սահմանվել է մեկ գնորդ: Դրանից բացի, մթերային խանութների ու սուպերմարկետների աշխատանքը կսահմանափակվի: Կաշխատեն 12 ժամով՝ 09:00-ից 21:00:
Խանութները պարտավոր են տեսանելի վայրում փակցնել միմյանցից հեռավորություն պահելու մասին տեղեկատվական թերթիկներ:
Ինչ վերաբերում է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտին, ապա վարորդները կարող են տեղափոխել սահմանված տեղերի 50 տոկոսի չափով ուղևորի:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել փակել սրճարանները, բարերը, սպորտային համալիրները և այլ հասարակական ու ժամանցի վայրերը: Արգելվում են նաև զանգվածային աղոթքները մզկիթներում: