ՀՀ այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանատունը:
«Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Վերոնշյալ օտարերկրացիները, ինչպես նաև նրանք, որոնց վերաբերյալ ընդունվել է վերադարձի որոշում, սակայն կամավոր երկիրը լքելու ժամկետը լրացել է կարանտինի ընթացքում, կարանտինի ընթացքում կարող են շարունակել մնալ Լիտվայի Հանրապետության տարածքում: Այնուամենայնիվ, նրանցից կպահանջվի լքել երկիրը Լիտվայի Հանրապետությունում հաստատված կարանտինի ավարտից հետո սահմանված ողջամիտ ժամկետում (ժամկետների վերաբերյալ Լիտվայի միգրացիոն ծառայությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն)»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ կարանտինից հետո օտարերկրացիների մեկնումն ապահովելու համար Միգրացիայի վարչությունը խնդրում է այն անձանց, որոնց` Լիտվայում օրինական կեցության ժամկետը լրացել է ( կամ լրանալու է) հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով ի վիճակի չեն (չեն կարողանում) ժամանակին լքել Լիտվան, այդ մասին տեղեկացնեն Միգրացիայի վարչությանը հետևյալ էլ.փոստով` [email protected]:
«Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակին կցել այս աղյուսակը. (https://www.migracija.lt/…/4e7c7c69-3121-e2a1-dc7f-74736420… ) «Տեղեկությունը պետք է ներկայացվի այն ծանուցման հետ, որ օտարերկրացին չի կարողացել (չի կարող) լքել երկրի տարածքը կարանտինի պատճառով»: Աղյուսակի մեկնաբանությունների բաժնում լիտվական կողմը խնդրում է նշել, թե ինչ գործողություններ է կատարել օտարերկրացին իր բնակության երկիր վերադառնալու համար: Լիտվայի միգրացիոն ծառայությունը խնդրում է նաև երկրում գտնվելու ողջ ընթացքում ձեռք բերել առողջության ապահովագրություն»,- տեղեկացնում է դեսպանատունը: