Ջերմություն, ցավ շարժումներ կատարելիս, շնչառության դժվարություն. Կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները
Advertisement 1000 x 90

Ջերմություն, ցավ շարժումներ կատարելիս, շնչառության դժվարություն. Կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները

Նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին 3 օրերին պացիենտների մոտ կարող է ի հայտ գալ ջերմություն, որն այնուհետև, ավելի շուտ, կիջնի, իսկ մի քանի օրից նորից կբարձրանա: Ինֆեկցիայի մյուս հիմնական ախտանիշներն են՝ հազը, շնչառության դժվարությունը, հևոցը, թուլությունը, հոդացավերը և գլխացավերը: Այս մասին նշված է стопкоронавирус.рф ռեսուրսի պաշտոնական Telegram ալիքում:

«COVID-19-ը մատնացույց անող արտակարգ նշաններից են շնչառության դժվարությունը, կրծքավանդակում ցավը, կապտավուն շրթունքները կամ դեմքը: Եթե այնպիսի ախտանշաններ ունեք, ինչպես բարձր ջերմություն, հազ կամ հևոց, անհապաղ բժշկական օգնության դիմեք»,- նշված է ռեսուրսում հրապարակված հոլովակում:

Ռեսուրսի տեղեկություններով՝ վարակվելուց հետո առաջին ախտանիշները նման են մրսածությանը կամ գրիպին: Պացիենտը կարող է ունենալ բարձր ջերմություն, կոկորդի ոչ ուժեղ ցավ: Որոշ պացիենտների մոտ, հատկապես եթե նրանց իմունիտետը թուլացած է, կարող են լինել դիարեա և սրտխառնոց, բայց առանց ախորժակի նվազման:

Ջերմությունը սովորաբար 4-5-րդ օրն իջնում է, և պացիենտը սկսում անհարմարավետություն զգալ սնունդ կամ ջուր ընդունելիս:

Մյուս ախտանիշներն են՝ միջին աստիճանի գլխացավերը, դիարեան, չոր հազը, շարժվելիս կամ մարմնի ցանկացած հատվածի շարժում կատարելիս ցավի զգացողությունները, մարմնի թուլությունը՝ հոդացավերի հետ միասին:

Վեցերորդ օրը ջերմությունը սովորաբար լինում է 37 աստիճանի սահմաններում, շնչառությունը կարող է դժվար լինել, դիարեայի և փսխոցի ինտենսիվությունը աճում է: Պացիենտը մշտապես ճնշվածության զգացում ունի: 7-8-րդ օրերին ջերմությունը 38 աստիճանից բարձրանում է: Ախտանիշների թվում հաճախ նշվում է խորխով հազը, ամեն շունչ քաշելիս շնբչառության նկատելի դժվարություն, կրծքավանդակում ծանրության զգացում, ուժգին գլխացավեր և հոդացավեր:

med.news.am