Իտալիայում կարող են կորոնավիրուսով վարակման հազարավոր չհայտնաբերված դեպքեր լինել
Advertisement 1000 x 90

Իտալիայում կարող են կորոնավիրուսով վարակման հազարավոր չհայտնաբերված դեպքեր լինել

Իտալիայում կարող են կորոնավիրուսով վարակման հազարավոր չհայտնաբերված դեպքեր լինել: Այս մասին TBW-ին ասել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորրելլին:

«Մեկ հաստատված դեպքի նկատմամբ 10 չբացահայտված դեպքի հարաբերակցությունը բավականին հավանական է»,- ասել է նա:

Նա նաև ենթադրել է, որ մի քանի օր անց Իտալիան վարակվածների թվով առաջ կանցնի Չինաստանից:

Բորրելլին նշել է, որ նոր կորոնավիրուսը շատ արագ է տարածվում, և կառավարությունը չի հասցնում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Ավելին, իրավիճակը բարդացնում է նաև պաշտպանության միջոցների, օրինակ՝ բժշկական դիմակների պակասը:

Հիշեցնենք, որ Իտալիայում գրանցվել է վարակման 63 927, մահվան 6077 դեպք, 7432 մարդ ապաքինվել է:

med.news.am



Նման նյութեր