Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել ապրիլի 30-ին:
Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Նախնական պլանավորման համաձայն՝ Բունդեսլիգան պետք վերսկսվեր ապրիլի 2-ից հետո, սակայն այժմ որոշում է կայացվել առաջնությունը սկսվել ոչ շուտ, քան ապրիլի 30-ին:
Հետաձգումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: