«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կրթական գործընթացը հեռավար ձևաչափով կարող է հեռանկարային լինել
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կրթական գործընթացը հեռավար ձևաչափով կարող է հեռանկարային լինել

«Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով մարտի 13-ից փակվեցին ուսումնական հաստատությունները։ Ստեղծված իրավիճակում հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործարկեց «heravar.armedu.am» հեռավար կրթության հարթակը։ Այստեղ տեղադրված են տեղադրված մի շարք առցանց ռեսուրսներ եւ գործիքներ հեռավար կրթությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Հարթակը մշակվել է նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության եւ հեռավար ուսուցման բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այն ուսուցիչների համար, որոնք կարիք ունեն բարելավելու հեռավար կրթության հմտությունները, մարտի 20-ից մեկնարկել է երկշաբաթյա հեռավար դասընթաց։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու «Moodle» համակարգում աշխատելու հմտություններ, որի օգնությամբ կկարողանան ստեղծել եւ վարել հեռավար դասընթացներ. «Այն, ինչ մշտապես արել ենք տարիներ շարունակ, այս փուլում իրականացնում ենք ավելի արագացված տեմպերով։ Դիմողները շատ-շատ են»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Նման նյութեր