
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն ու նրա կինը թոքաբորբի կասկածանքով գտնվում են Կոմունարկայի բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
«Նա այնտեղ գնացել է կնոջ հետ ընկերների խորհրդով։ Նա անձամբ է գնացել և խնդրել հետազոտել իրեն։ Այո՛, թոքաբորբի կասկածներ կան, անալիզները պատրաստ կլինեն երեք օր անց։ Պետական մասշտաբի ոչ մի սենսացիա, ողբերգություն չկա»,- ասել է արտիստի համերգային տնօրեն Օլեգ Դմիտրիևը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Լև Լեշչենկոն և նրա կինը՝ Իրինան, հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։