
Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն Արցախի քաղաքացիներին հորդորում է առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ Հայաստան մեկնելուց։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ՝ Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում»,- նշված է հայտարարության մեջ։