
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«#SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր #Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։
Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև:
Առողջություն բոլորին: