Ավետիք Իշխանյանի էջից:
ԱՄԲՈԽԸ
Երեկ կարանտինային պարապությունից նայեցի «Գլադիատորը» (ռեժիսոր Ռիդլի Սքոթ, գլխավոր դերում Ռասսել Քրոու) ֆիլմը։ Ֆիլմում շատ ուսանելի երկխոսություններ կան իշխանության բնույթի՝ միապետական, թե՞ հանրապետական լինելու, ամբոխին հաճոյանալու և այլնի մասին։
Մեջբերեմ երկու Հռոմի սենատորների՝ Գրակուսի և Ֆալկոյի «Հռոմն ամբոխ է» երկխոսությունը՝ կապված նոր կայսր Կոմոդուսի գլադիատորական խաղերը վերականգնելու հետ։
Ֆալկո․
-Խաղեր, 150 օր խաղեր․․․
Գրակուս․
-Նա ավելի խելոք է, քան ես կարծում էի։
Ֆալկո․
-Այո, նրա վրա ողջ քաղաքը կծիծաղեր, եթե չվախենային կայսերական գվարդիայից (Praetorians)։
Գրակուս․
-Վախն ու զարմանքը հզոր համադրություն է։
Ֆալկո․
-Մի՞թե կարծում ես, որ մարդիկ կուլ կտան այդ խայծը։
Գրակուս․
-Կարծում եմ, նա հիանալի է ճանաչում Հռոմը, Հռոմն ամբոխ է։ Նա ամբոխին կկախարդի և ուշադրությունը կշեղի, նա կզրկի նրան ազատությունից,իսկ ամբոխը հիացմունքից կցնծա։ Հռոմի սիրտը Սենատի մարմարներում չի բաբախում, այլ Կոլիզեյի արենայում։ Թեև նա մահ կբերի, բայց հենց դրա համար նրան կսիրեն։