ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից
Advertisement 1000 x 90

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել արգելել ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումը արգելելու մասին։ ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը լրագրողներին ասել է, որ սա արվում է միության տարածքում այդ ապրանքների առկայությունն ապահովելու համար։

«ԵԱՏՀ-ն որոշում է կայացրել ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումն արգելելու մասին։ Այս որոշումն անհրաժեշտ է, որ մենք դիմակների, ակնոցների, բժիշկների հատուկ համազգեստի և այլ իրերի հուսալի պաշար ունենանք, ու ԵԱՏՄ տարածքից այդ ապրանքը չափազանց շատ արտահանելու վտանգ չլինի», – ասել է նա։

Կորոնավիրուսի պայմաններում կայուն տնտեսական զարգացում ապահովելուն ուղղված՝ ՌԴ ծրագրում նշված էր, որ ԵԱՏՀ-ն մինչև ապրիլի 15-ը պետք է որոշում կայացվեր COVID-19-ի համավարակի պատճառով ԵԱՏՄ-ից ծայրահեղ կարևորություն ունեցող դեղորայքի ու մի շարք այլ բժշկական ապրանքների արտահանումն արգելելու մասին։

Սլեպնևը նշել է նաև, որ ներմուծվող մի շարք բժշկական ապրանքների տուրքերի զրոյացման մասին որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

«Կուզենայի տեղակացնել, որ հրապարակվել և ուժի մեջ է մտել Եվրասիական տնետսական հանձնաժողովի որոշումը Եվրասիական միության տարածք վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցների, բժշկական միջոցների՝ առանց տուրքի ներմուծման վերաբերյալ որոշումը», – ասել է նա։

Այս որոշումն առաջարկում է զրոյացնել մի շարք համապատասխան ապրանքների մաքսային տուրքերը, ինչի շնորհիվ դրանք ավելի հասանելի կդառնան բուժաշխատողների, առողջապահական մարմինների համար։

armeniasputnik.am