Հնդկաստան. փողոց դուրս եկար՝ մահակով հարված կստանաս
Advertisement 1000 x 90

Հնդկաստան. փողոց դուրս եկար՝ մահակով հարված կստանաս

Հնդկաստանի իշխանությունն այսօր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երեք շաբաթով ընդհանուր կարանտին է հայտարարել։ Ոստիկանությունը շատ խիստ միջոցներով պատժում է խախտողներին։ Այս պահից սկսած մարդկանց թույլ չի տրվում տնից դուրս գալ։

1,3 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում  COVID-19 վիրուսով վարակվածության 562 դեպք է գրանցվել, ինը մարդ մահացել է։ Այս երկրում խիստ մեկուսացման ռեժիմը կտևի 21 օր։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

 

armeniasputnik.am



Նման նյութեր