Աղավնի Գրիգորյան. «Քսան-զրո-զրո». andin.am
Advertisement 1000 x 90

Աղավնի Գրիգորյան. «Քսան-զրո-զրո». andin.am

***

Վաղը

Կարդարանան.

Երեկ էր,

Նոր էր՝

Հազը,

Ջերմը

Դողը,

Անխուսափելի էր

զոհը…

զոհը…

զոհը….

Վաղը

Սցենարը

Կփոխեն,

կգրեն նորը.

«միֆ էր (չի եղել)

Հազը,

Ջերմը,

Դողը,

զոհը…

զոհը…

զոհը…»

Վաղը

Չբռնե՞մ՝

Գժվեմ…

***

Մադրիդ,

քսան թվի

մարտ ամիս:

«Քսաներկու շենք`

բանտված»՝ հաշվեցի

բանտիս պատուհանից:

***

«Մինչ վա՜ղը…»

«Կհանդիպե՜նք…

նույնն է հասցեն

պատուհանիս»:

Մինչ վաղը՝

քսան-զրո-զրոն,

որ համոզվենք

ես՝ իմ, դու՝ քո

գոյության մեջ:

***

Պիտի արագ քայլեմ,

ճեմել

չի կարելի

մեր օրերում.

Allegro 120 (տուն-խանութ-տուն):

Երազա՞նք…

պարզվեց ունեմ ՝

զբոսանք այգում:

***

Երա՜նի բադիկներին.

լող են տալիս ազատ`

անմարդ այգում:

Երա՜նի բադիկներին.

տերն են այգու:

Ես՝ ցանկապատված:

***

Մադրիդ,

քսան թվի

մարտ ամիս. (x օր անց)

Քսան -զրո-զրո.

Ծափե՜ր…

Ես կա´մ: (Ես իրական եմ):

Կհանդիպե´նք…

Հ.Գ.  Մադրիդում, 2020թ մարտի տասնչորսից սկսած՝ ամեն օր 20:00-ին ծափահարում են բուժաշխատողներին:

Աղավնի Գրիգորյան, Մադրիդ

andin.am