Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471.820 և 21 297 մահվան դեպք. worldometers.info
Advertisement 1000 x 90

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471.820 և 21 297 մահվան դեպք. worldometers.info

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471.820 և դրա հետևանքով մահվան 21.297 դեպք: Worldometers.info/coronavirus/-ի վերջին տվյալների համաձայն` առողջացել է 114 703 հիվանդ:

Նոր կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 198 երկրում: Աշխարհում մեկ բնակչության հաշվարկով վարակման դեպքերի թվով առաջին տեղում է Շվեյցարիան. այնտեղ գրանցվել է վարակման 10.897 դեպք` (բնակչությունը` 1259 միլիոն): Երկրորդ տեղում է Իտալիան, որտեղ արդեն կորոնավիրուսով վարակման 74 386 դեպք է գրանցվել (1230 դեպք` մեկ միլիոնի շրջանում): Իտալիայում գրանցվել է 7503 մահվան դեպք (բնակչությունը` 123 միլիոն): Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում: Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացել է 153 մարդ (18 մահ մեկ` միլիոն բնակչության շրջանում):

Հայաստանում մարտի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մարտի 26-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է վարակման 290 դեպք: Թեստերի բացասական արդյունք է գրանցվել 1440 մարդու մոտ: Այս պահին բուժվում է 272 մարդ, 18 մարդ առողջացել է:

med.news.am