Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով կկանգնեցնի օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ. ՏԱՍՍ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով կկանգնեցնի օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ. ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների: Համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը և արտգործնախարարությունը պլան կմշակեն` քաղաքացիներին արտերկրից դուրս բերելու համար` պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռների ներգրավմամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տրանսպորտի նախարարությանը և «Ռոսավիացիա»-ին հանձնարարել է կազմակերպել մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:



Նման նյութեր