Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հանրությանը կոչ է անում մնալ տանն ու առցանց հարթակում մասնակցել Հայաստանի մշակութային կյանքին:

Այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Մեր մշակութային հաստատություններն առցանց մի շարք նախաձեռնություններ են արել վերջին 10 օրերին: Միասնական հարթակում հավաքված են այդ հաստատությունների հղումները: Դրանց միջոցով առցանց գիրք ընթերցեք, ներկայացումներ ու ցուցադրություններ դիտեք, ծանոթացեք մեր թանգարաններում ու պատկերասրահներում պահվող գլուխգործոցներին»,- նշել է Հարությունյանը՝ շեշտելով հետևյալ խորագրերը՝

#Չփռշտաք
#Առողջություն
#ՄնաՏանը: