Ոչ նախկինում և ոչ էլ հետագայում ոչ ոք չէր կարող համեմատվել Ջիմի Փեյջի հետ։ Այդ նա էր, որ ստիպեց Ջոն Բոնհեմին այդպես հրաբխային նվագել, օգնեց Փլանթի վոկալին, որն ասես հորդում էր Օլիմպոսից։ Կարևորն այն է, որ Փեյջը վիրտուոզ մանուպուլիացիա էր անում կիթառների հնչողությունն այնպես, որ դրանք փոխում էին իրենց գույները քամելեոնի նման»։- Guitar World, 1993թ․
1968 թվականի սեպտեմբերին Լոնդոնում կազմավորվեց ռոք երաժշտության ամենազդեցիկ և հաջողակ խմբերից մեկը՝ լեգենդար «Լեդ Զեփելինը»։ Հենվելով ժամանակի արդեն հաստատված ռիթմերին՝ խումբը կարճ ժամանակում ստեղծեց իր սեփական ոճը՝ դառնալով ռոքի ամենահամարձակ ու նորարար անուններից մեկը։ Երաժշտություն, որը միավորեց ռոքը, բլյուզը, դասական ֆոլքն ու կիթառի խլացուցիչ հնչյունների միջից պայթող Ռոբերտ Փլանթի անզուգական վոկալը։
Ամբողջությամբ՝ armradio.am