Գերմանաբնակ հայ բլոգեր, «Մայրիի օրագիրը» եւ «Կրկին 7-րդ երկնքում» գրքերի հեղինակ Մերի Սարիկյանը երկրորդ բալիկին է սպասում: Մերին ուրախալի լուրը հետեւորդների հետ կիսել է Մարտի 8-ին, թեեւ այդ մասին իմացել էր ամիսներ առաջ:
NEWS.am STYLE-ը բլոգերի հետ զրուցել է հղիության ընթացքի, ամուսնու եւ դստեր` 3-ամյա Էմիլիի արձագանքի, ինչպես նաեւ` կորոնավիուսի հետեւանքով ստեղծված սթրեսային վիճակը հաղթահարելու մասին:
Թեեւ բլոգերը կյանքի կարեւոր ու հետաքրքիր դրվագներով միշտ առաջինը կիսվում է հետեւորդների հետ, հղիության հարցում չի շտապել լուրը ավելի շուտ հանրայնացնել. նա ասում է,-«Ես իմ կյանքի կարեւոր իրադարձություններով միշտ կիսվում եմ իմ ինստաընտանիքի հետ, ովքեր ինձ շատ հարազատ են դարձել, բայց հղիությունը բացառություն է. երեւի սա պայմանավորված է նրանով, որ ինքս գրելով «Մայրիկի օրագիրը»` բավական խորացել, ուսումնասիրել եմ թեման ու շատ լավ հասկանում եմ հղիության ընթացքն ու դրա ռիսկերը: Կարծում եմ` մինչեւ հղիության լրիվ հաստատելը, զույգը պետք է ինքը որոշի` ցանկանո՞ւմ է դրա մասին հայտնել ընտանիքի անդամներից դուրս, թե՞ ոչ: Երբ արդեն հղիությունը հաստատված էր ու նորմալ ընթանում էր, ուղղակի հարմար առիթի է սպասում այդ նորությունը ներկայացնելու համար, իսկ Մարտի 8-ն ամենախորհրդանշական օրն էր դրա համար: Ի դեպ, ոչ միայն երկրորդ, այլեւ առաջին հղիությանս լուրը բավական ուշ եմ հայտնել իմ լսարանին, քանի որ սա համարում եմ շատ անձնական տիրույթ»:
Իսկ հրաշալի լուրը Մերին իմացել է ամիսներ առաջ, երբ դեռ Երեւանում էր.
«Նորությունն իմացել եմ, երբ «Կրկին 7-րդ երկնքում» գրքի շնորհանդեսը կազմակերպելու նպատակով Հայաստանում էի: Երբ արդեն պետք է վերադառնայի Գերմանիա, այդ օրն իմացա… Ինձ համար դա շատ մեծ անակնկալ էր եւ, իհարկե, շատ ուրախալի լուր»:
Նորությունն իմանալուն պես Մերին, իհարկե, առաջինն այդ մասին շտապել է հայտնել ամուսնուն, որն այդ շրջանում Գերմանիայում էր.
«Այն, որ ես եւս ամուսինս շատ ռոմանտիկ զույգ ենք, փաստ է, բայց մենք նաեւ շատ անհամբեր ենք եւ նման նորությունը, որն ինձ համար շատ շոկային էր, դժվար էր իմ մեջ պահելն ու չկիսվելը մի մարդու հետ, որն ինձ համար ամենամտերիմն է: Նույնիսկ, չեմ համբերել հասնել Գերմանիա, անմիջապես հեռախոսով հայտնել եմ. իր մոտ էլ եղան ամենախառն ու տարբեր էմոցիաներ, բայց, իհարկե, երկուսս էլ 7-րդ երկնքում էինք»:
Քույր կամ եղբայր ունենալու լուրը շատ է ուրախացրել նաեւ զույգի 3-ամյա դստերը` Էմիլիին.
Ամբողջությամբ՝ style.news.am