ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետական կուսակցության համագումարից արդեն անցել է 5 օր, բայց երկրիս քաղաքական, փորձագիտական և լրատվական դաշտերը դեռ քննարկում, ծանր ու թեթև անում, քննադատում, տողատակեր փնտրում, վերլուծում ու կանխատեսում են:
Իհարկե, հասկանալի է երկրի թիվ մեկ քաղաքական ուժի համագումարի հանդեպ նման ուշադրությունը:
Բայց ուրիշ հարց եմ ուզում տալ: Իսկ ինչո՞ւ ոչ մի այլընտրանքային քաղաքական օրակարգ չկա, ինչո՞ւ ոչ մի այլ տեսլական երկրի զարգացման մասին չի առաջարկվում, ինչո՞ւ է ողջ դաշտը կրկին մնացել մեր հույսին: Մեր արածի և չարածի, մեր ասածի և լսածի, մեր ծրագրի և բանաձևի, անգամ մեր պատվիրակների հագ ու կապի հույսին:
Շարժվեք իրար, տղերք, ընտրությունները մոտենում են: Տվեք մեր հասարակությանը ընտրության հնարավորություն, զարգացման այլ տեսլականներ, այլ երազանքներ, այլ մոդելներ, որպեսզի բոլորս միասին գնանք առաջ»: