Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով արաբական «Ալ-Զազիրա»-ին: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով:
«Մարականա» մարզադաշտում անցկացվել են աշխարհի երկու առաջնություններ, այնտեղ է տեղի ունեցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները: