
Հայաստանում երկու ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով, նա ախտանշաններ չունի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«2 ամսական երեխայի վարակման դեպք ունենք իր մայրիկի հետ: Երբ երեկ ինձ լրագրողները հարց էին տալիս, այդ մասին ինձ դեռ չէին զեկուցել: Երեխան սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել է, նա ևս սիմպտոմներ չունի այս պահին: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց նախարարը: