Զավեն Խաչիկյանն իր էջում գրում է. «Կյանքը մեծ շրջադարձ է արել, հետևաբար կառավարությունը պետք է հեղափոխական լինի ու հիգիենա- կարանտինային ռեժիմի հետ միաժամանակ անցնի սոցիալականին ու սկսի հենց իրենից ու պետական աշխատավարձերից` ԽԻՍՏ ՆՎԱԶԵՑՈՒՄ: Սուտ-փչած աշխատավարձ- գրանտ- դրամաշնորհ համակարգը պիտի ազատել ձրիակերներից: Զինվոր, հացթուխ, ասֆալտ փռող, տնտեսագետ, արտիստ, ավտոբուսի վարորդ, բժիշկ… նրանք են երկիր պահողները, իսկ պետական մեքենան սովորեց նախկին ռեժիմից նշանակված աշխատավարձերով հեղափոխական ներկայանալ` արդար չէ: Վաղը, երբ քիչ թե շատ հաղթահարված կլինի վիրուսային մահաբեր այս վախը, սոցիալական խնդիրները մարդկանց փողոց են դուրս հանելու, այդ ժամանակ նրանք մոռացած են լինելու նախորդների թալանը ու անցնելու են նորերին` սա պետք է կանխատեսել: Հների մսխած փողերը հետ բերելը մեզ վրա շատ թանկ է նստում: Հիմա արդար` հեղափոխական, ղեկավարելը ավելի մեծ համակրանք ու հաջողություն կբերի: Մի եղեք չինովնիկ, ԵՂԵՔ ՄԱՐԴ:
Զավեն Խաչիկյան. «Հների մսխած փողերը հետ բերելը մեզ վրա շատ թանկ է նստում»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ