Հայր Պետրոսը հարցրեց հայր Ղովտին. «Կամենում եմ միաբանների մոտ գնալ. ինչպե՞ս պահեմ ինձ այնտեղ»: Հայր Ղովտն ասաց. «Ինչպես առաջին օրը, որ մտար, այդպե՛ս ապրիր մինչև վերջին օրը` ամոթխած, խոնարհ և լուռ, հանդգնություն և համարձակություն բնավ ձեռք չբերես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016