«Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնորական արյան հավաքագրման կետերի աշխատանքը։ Դա կարող է արժենալ մեկուկես հազար մարդու կյանք, նրանցից շատերը երեխաներ են» – հենց այսպես է արձագանքել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ meydan.tv լրատվական կայքը։
2020թ. մարտի 23-ին ադրբեջանական հասարակությանը դիմեց Ադրբեջանի թալասեմիայի ֆեդերացիայի ղեկավար Ն. Գուլիևան, հայտարարելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանում զգալիորեն կրճատվել է արյան դոնորների թիվն, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ երկրում թալասեմիայով հազարավոր հիվանդների համար: Ն.Գուլիևայի խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանում արյան փոխներարկման կարիք ունի թալասեմիայի ծանր դրսևորմամբ 1500 հիվանդ:
Համաձայն Ադրբեջանի «Թալասեմիայի Հանրապետական Կենտրոնի» տնօրենի 2018թ. տվյալների, Ադրբեջանում առկա է 1 մլն-ից ավել (բնակչության ավելի քան 10%) թալասեմիայի կրող, և այդ հիվանդության կրողների ամուսնության պատճառով նրանց թիվն անընդհատ ավելանում է:
Այս մարտահրավերը կրկնակի հարված հասցրեց Ադրբեջանի առողջապահական համակարգին և առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակներին դիմակայելուն անկարող ադրբեջանական իշխանությունների հեղինակազրկված իմիջին, որոնք ապատեղեկատվություններ տարածելով, քողարկելով COVID-19 վիրուսով վարակվածների իրական մասշտաբները, ներկայումս կանգնած են փակուղու առջև:
Չնայած նրան, որ իրադրությանը Ադրբեջանի իշխանությունների վերահսկողությունից դուրս է, շարունակվում է ապատեղեկատվություն հրամցվել ադրբեջանական և միջազգային հանրությանը՝ փորձելով թաքցնել «COVID-19 + թալասեմիա» հանրագումարի հետևանքով մահացածների և վարակակիրների իրական թվաքանակը: