ՀՀ բոլոր մարզերում մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,- գրել է Սուրենյանը։