
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մարտի 31-ին, ժամը 20:30-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացնելու է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված լայնամասշտաբ համերգային ծրագրի տեսագրությունը:
«Գառնի» արգելոց-թանգարանում տեղի ունեցած համերգին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը, ինչպես նաև բազում ճանաչված մենակատարներ: