ԱՄՆ-ից տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը 665 օր անցկացրել է միջազգային տիեզերակայանում: CBS News լրատվական պորտալը հրապարակել է նրա խորհուրդները, թե ինչպես ավելի հեշտ տանել ինքնամեկուսացումը:
Ուիթսոնի խոսքով` NASA-ի տիեզերագնացները սովորում են երկար ժամանակ գտնվել միևնույն մարդկանց հետ:
«Պարապմունքների ծրագիրը ներառում է նաև թիմային աշխատանք համակեցության պայմաններում: Կարևոր է հասկանալ, որ թիմի նպատակն ամենակարևորն է: COVID-19 հիվանդությունը և կարևոր նպատակ է դրել մեր առջև` փրկել կյանքեր գտնվելով կարանտինում»,- ասել է տիեզերագնացը` հավելելով, որ ինքնամեկուսացումն ավելի հեշտ կլինի տանել, եթե չմոռանանք այս նպատակի մասին:
Կարանտինն ավելի հեշտ տանելու համար Ուիթսոնը խորհուրդ է տվել կարգավորել շփումն այն մարդկանց հետ, որոնց հետ կարանտինում եք հայտնվել: Ըստ Ուիթսոնի` տիեզերքում նա երբեք չի ձանձրացել, սակայն անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խնդիրներ էր դնում իր առջև կամ պարզապես հիանում էր տիեզերանավի պատուհանից դուրս բացվող տեսարանով:
Տիեզերագնացը կոչ է արել մարդկանց հիշել, թե ինչով նրանք կցանկանային զբաղվել, եթե ավելի շատ ազատ ժամանակ ունենային. կարանտինը շատերին տրամադրում է այդ ժամանակը:
«Միգուցե գիրք կարդալ, բանաստեղծություն գրել կա՞մ նկարել»,- առաջարկել է նա: