«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին ու նշել, թե ինչու է ընտրել 22 համարի մարզաշապիկը:
«22-ը մորս ծննդյան թիվն է, ինչպես նաև՝ իմ ֆուտբոլային կուռքի՝ Կակայի մարզաշապիկի համարը: Երբեք չեմ մոռանա նրա՝ «Օլդ Թրաֆորդում» խփած գոլը, երբ նա գլխով կարողացավ երկու մրցակից ֆուտբոլիստների միջից տանել գնդակը:
Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ խաղադաշտի սահմաններից դուրս, նա ֆենոմենալ է:
Ես նրանից խորհուրդներ եմ հարցնում, ինչպես նաև հարցնում եմ, թե ինչպիսին են Պոգբան և Իբրահիմովիչը»,– Զանիոլոյի խոսքերն է փոխանցում Mediagol-ը: