«Ամենից լավ տունը» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ամենից լավ տունը»

#գրադարանըքոտանը

Ողջույն սիրելի ընթերցողներ ?

Ես աշխատում եմ Կոտայքի մարզային գրադարանի մանկական բաժնում։ Գրադարանում մենք ունենք «Ընթերցում են հայտնիները» ծրագիր, որի շրջանակում հրավիրում ենք հայտնի մարդկանց’ մեր փոքրիկ ընթերցողների համար հեքիաթ կարդալու, զրուցելու նրանց հետ։ Հաճախ հրավիրում ենք մանկագիրներին’ կարդալու իրենց գործերը, երբեմն էլ ինքներս ենք ընթերցում։ Այս օրերին, ինչպես բոլորը, ես նույնպես ինքնամեկուսացված եմ և շատ եմ կարոտել մեր գրադարանը, կոլեկտիվին ու իմ սիրելի փոքրիկ ընթերցողներին։ Որպեսզի չխզվի կապը նրանց ու գրադարանի միջև, որոշեցի ընթերցել մի քանի մանկական ստեղծագործություններ։

#kotaykreglib