Հնդկաստանում նորածին աղջկան անվանակոչել են կորոնավիրուսի պատվին՝ տալով Կորոնա անունը: Այս մասին հայտնում է Deccan Herald-ը:
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Սոյորա գյուղում ծնված աղջկա ծնողները որոշել են, որ Կորոնա անունը կդառնա COVID-19-ի դեմ պայքարում մարդկանց միասնության խորհրդանիշ:
Անունն ընտրվել է ոչ միայն ծնողների, այլև ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ: Նրանք հավատում են, որ չնայած նոր վիրուսի մահաբերությանը, այն նաև մարդկանց համախմբեց և ներշնչեց ընդհանուր պայքարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը