«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Պորտուգալացի մասնագետը որպես կամավոր՝ մասնակցել է Age UK-ի (բարեգործական ընկերություն, որը մասնագիտացած է տարեցներին օգնելու համար) աշխատանքներին:
Մոուրինիոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է առաքել Լոնդոնի վարչական ստորաբաժանումներից մեկում գտնվող Էնֆիլդի բնակիչներին:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է COVID-19 վարակի 5,741 դեպք: 282 մարդ մահացել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը