Ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Անգլիայի Պրեմիեր լիգան դադարեցրել է առաջնությունը մինչև ապրիլի 4-ը, բայց դեռ որոշում չի կայացրել, թե ինչ է անելու հետո:
Վերջերս FA-ի նախագահ Գրեգ Քլարկը կարծում էր, որ մրցաշրջանը չի վերսկսվի: Ակումբների որոշ ներկայացուցիչներ վստահ էին դրանում:
«Իրավիճակը կտևի ամիսներ, իսկ հաջորդ մրցաշրջանի սկիզբը կասկածի տակ կդրվի: Ես կտայի 75%, որ մրցաշրջանը հնարավոր չէ ավարտին հասցնել»,- հայտարարել է Sky Sports-ի անանուն աղբյուրը:
Կանոնակարգում չի ասվում, թե ինչ անել, երբ առաջնությունը նախատեսվածից ավելի վաղ է դադարեցվում, ուստի ակումբն ու լիգան պատրաստվում են իմպրովիզներ անել:
Առաջին տարբերակը (ամենահավանականը)
Ակումբների մեծ մասն առաջնային է համարում մրցաշրջանի ավարտը, չնայած դրա համար ժամանակը պակասում է: Բայց ՈՒԵՖԱ-ն, ազգային լիգաների ճնշման ներքո, որոշել է տեղափոխել Եվրո-2020-ը, այնպես որ Անգլիայի Պրեմիեր լիգան հնարավորություն կունենա խաղալ բոլոր 38 տուրերը, անհրաժեշտ կլինի մրցաշրջանը երկարաձգել մինչև հունիս-հուլիս:
Երկրորդ տարբերակը (հավանականությունը նույնպես մեծ է)
Մրցաշրջանն ավարտին հասցնել արդեն ապրիլ-մայիս ամիսներին: Ապրիլի 4-ին, երբ դադարի ժամկետը լրանում է, անցկացնել այս հանգստյան օրերին նախատեսված 32-րդ տուրը, իհարկե, առանց հանդիսականների և անվտանգության ամենախիստ միջոցառումներով: Բացի այդ, լիգան ցանկանում է հետևել օրացույցին, և այն փուլը, որը նրանք պարզապես խաղելու ժամանակ չունեին, անցկացնել ինչ-որ տեղ մեջտեղում։
«Broadcast League»-ի տնօրեն Պոլ Մոլնարն արդեն աշխատում է Ֆուտբոլի ասոցիացիայի հետ Անգլիայի գավաթի խաղարկության գրաֆիկի ժամանակացույցով` խաղերը միավորել լիգայի հետ` առանց խաղադրույքներ կորցնելու:
Երրորդ տարբերակ
«Լիվերպուլը» չեմպիոն է, և ոչ ոք դուրս չի մնում առաջնությունից: Պրեմիեր լիգայում գոյատևման և Եվրոպայի գավաթների համար պայքարը չափազանց խիտ է 29 տուրերով որոշման համար: Բայց դուրս թողնել Չեմպիոնշիփը վստահորեն գլխավորող «Լիդսին» և «Վեսթ Բրոմվիչին»՝ նույնպես սխալ է: Հետևաբար, ակումբներն այլընտրանք առաջարկեցին. Պրեմիեր լիգայի 22 թիմեր մեկ մրցաշրջանի համար, Լիգայի գավաթի խաղարկության չեղարկումը և հինգ թիմի հեռացում Պրեմիեր լիգայից՝ երեքի փոխարեն, հաջորդ մրցաշրջանի արդյունքների ամփոփումից հետո։
Ըստ The Telegraph-ի, ակումբներն այս տարբերակը համարել են առավել իրատեսական:
Չորրորդ տարբերակ
Այս մրցաշրջանի խաղերն անցկացնել աշնանը, և հաջորդ 2 մրցաշրջանները կարգավորել օրացուցային տարվա ընթացքում: Այս եղանակով ֆեդերացիան կարող է լուծել 2 խնդիր՝ 2019/20 մրցաշրջանի ավարտը և պատրաստումը Քաթարի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է մրցաշրջանի կեսին:
Բայց կա 2 խնդիր. որոշ ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են հունիսի 30-ին, նրանք չեն խաղա աշնանը: Բացի այդ, եթե աշնանն ավարտվեն խաղերը․ ինչպե՞ս որոշել, թե ով է Անգլիայից ուղևորվելու եվրագավաթներ:
Անվավեր ճանաչել ընթացիկ մրցաշրջանը: Ըստ The Athletic-ի՝ երկու ակումբ կողմնակից էին չեղարկել 2019/20 մրցաշրջանի արդյունքները և նույն պայմաններով նորը սկսել։ Նույն ակումբները Պրեմիեր լիգայում և եվրոպական մրցաշարերում՝ ոչ ոք դուրս չի մնում:
Իռլանդացի լրագրող Եվան Մակքենան թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որ այդ ակումբները «Տոտենհեմը» և «Վեսթ Հեմն» են:
Սիրարփի Աղաբաբյան