Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Tigran Avinyan
ՁԵՐ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ
Պն. Վարչապետ, եթե պատահաբար ինձ զանգեիք , ես կասեի հետևյալը.
Ձեր թեթև ձեռքով, անգործության և օրենքը խախտելու պատճառով, ես կորցրեցի աշխատանքս. ես՝ ՀՀ պատասխանատու քաղաքացիս: Ձեզ աջակցած և հեղափոխությանը սատարած քաղաքացիս: Ինձ նման հարյուրավոր մարդիկ, որոնք իրենց արդար աշխատանքով հոգում էին ընտանիքների կարիքները, երեխաների կրթությունը, առողջությունն ու բարեկեցությունը՝ աշխատելով Ամուլսարի Ծրագրում, կորցրեցին աշխատանքը՝ ձեր թեթև ձեռքով: Ես միայնակ մեծացնում եմ անչափահաս որդուս: Շատերը կան, որոնք կանգնած են հանապազօրյա հացի խնդրի առջև – կոնկրետ ձեր թեթև ձեռքով և անլրջությամբ, սա ձեր անմիջական պատասխանատվությունն է: Դուք աշխատատեղ չեք ստեղծում, այլ փակում եք՝ անտեսելով դատարանի որոշումը և օրենքի գերակայությունը: Այդ ո՞ր բարոյական չափանիշով եք քայլածներին բաժանում նախարարների և այլ պաշտոններ, իսկ մեր աշխատանքային իրավունքները տրորում:
Որ զանգեիք, կասեի նաև, որ կյանքի ու մահվան պայքարի այս կրիտիկական օրերին վայր դնեք պոպուլիզմի ձեր գլխարկը և զվաղվեք ավելի լուրջ գործով: Հերիք է զանգեք մարդկանց, սա լուրջ չի, առավել ևս այն չի օգնում վիրուսի դեմ այս օրհասական պայքարին: Հայթայթեք միջոցներ, վիրուսի թեստեր, շնչառական ապարատներ և այլ պարագաներ գնելու, որ դիմակայենք ՀՀ-ի համար այսքան մեծ թվով հիվանդների մարտահրավերները:
Քանի որ զանգել եք, ես էլ մի երկու հարց տամ. թե չէ միշտ դուք եք խոսում – այն, որ ԱՅՈ-ի բոցաշունչ հավաքներ էիք անում ու վիրուսն «ում շունն» ասում, գուցե այդ միջոցներով վիրուսի դեմ պայքարեք: Չմոռանաք միլիոնների պարգևավճարները – անբարո կլինի շարունակել այս գործընթացը. այդ միջոցներն ուղղեք ձեզ վարչապետ դարձրած ժողովրդի առողջական, տնտեսական ու գոյատևման հարցերին:
Իսկ հիմա՝ թվերով. ահա թե ձեր թեթև ձեռքով ինչից եք զրկում երկիրը, այն ժամանակ, երբ ներդրումներն ու ֆինանսական հոսքերը Հայաստանին օդի պես են հարկավոր:
«Այսօր տնտեսական անկայունության ու սպասվող տնտեսական բարդությունների համատեքստում առավել կարևոր են դառնում սթափ գնահատականներն ու տնտեսության հանդեպ լուրջ վերաբերմունքը:
Մոտ մեկ տարի առաջ Modex ընկերությունը վերլուծել էր Ամուլսարի տնտեսական ազդեցությունը: Ահա թե ինչ է կորցրել ու շարունակում կորցնել Հայաստանի տնտեսությունն Ամուլսարի ապօրինի շրջափակման հետևանքով:
?Արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիանի կողմից միայն ռոյալթիի և շահութահարկի գծով վճարած հարկերի հանրագումարը կազմելու է 440 մլն ԱՄՆ դոլար,
?Ծրագրում մշտական աշխատանք է ունենալու ավելի քան 700 հոգի՝ զգալի մասը Ամուլսարի հարակից համայնքներից,
?Ծրագրում ներգրավված աշխատողների աշխատավարձը կազմելու է 62.4 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 15.6 մլն դոլարը վճարվելու է որպես եկամտային հարկ,
?Ամսական զուտ աշխատավարձի ընդհանուր մեծությունը կազմելու է 325,000 ԱՄՆ դոլար, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով էականորեն կնպաստի շրջակա համայնքների տնտեսական ակտիվության աճին,
?Հանքավայրը, հանդիսանալով խոշոր էներգասպառող` ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլար տարեկան, էականորեն կնպաստի նաև էլեկտրաէներգիայի արտադրության և վառելիքի մանրածախ վաճառքի շուկայի զարգացմանը,
?Շարունակվելու են Լիդիանի կողմից վճարումները հողի վարձակալության դիմաց տեղական համայնքային բյուջեներ (օրինակ միայն 2018-ին այդ գումարը կազմել է գրեթե 1 միլիոն ԱՄՆ դոլար)»:
Սրանք միայն թվեր չեն: Այս թվերի հետևում իրական տնտեսական զարգացումն է:
Nara Ghazar ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից: