
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կալանավայրում ևս շարունակում է զբաղվել սպորտով:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում 40-ամյա Ռոնալդինյոն կալանավայրում ֆուտբոլի և վոլեյբոլի համադրությամբ խաղի է մասնակցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանտում Ռոնալդինյոն մասնակցել է ֆուտբոլային առաջնության և իր թիմի մասնակցությամբ եզրափակիչ խաղում դարձել 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայրն անձնագրեր կեղծելու կասկածանքով ձերբակալված են և գտնվում են Պարագվայի բանտերից մեկում: