Ջրի տակ կանանց հետ վարվելու միջազգային հատուկ կանոններ կան։
«Արմդայվինգ» ակումբի սուզորդ Գրիգոր Ավետիսյաը պատմում է, թե ջրի տակ ինչպես է պետք վարվել կանանց հետ՝ միջազգային պարսավանքից և նույնիսկ որակազրկումից խուսափելու համար:
Սուզորդ Արևիկ Հարությունյանն էլ դայվեր կանանց զգացողություններն ու Սևանի զբոսաշրջային գրավչությունն է ներկայացնում։
Սուզվել ծովերի, օվկիանոսների հատակը, մասնիկը կազմել մեկ այլ իրականության, ձուլվել այն անհունին, ինչը տեսնել կարող ես հեռուստացույցով կամ ձևավորել մտապատկերիդ հեքիաթային հորիզոնում։ Հրաշալի է ջրային աշխարհը, զգացողությունն՝ անբացատրելի. թվում է, թե բառերը շատ տկար են ու խղճուկ այդ զգացողությունը վերարտադրելու համար։
Բայց այդ ամենը լիարժեք վայելելու համար ջրային հանդերձանքն ու ակվալանգը քիչ են, նախ պետք է զինվես գիտելիքներով։
Ուրիշ իրականությունում ուրիշ կանոններ են գործում։
Ջրում մարդու մարմնի զանգվածի կորստի պատճառով շատ դժվար է կոորդինացնել շարժումները:
Երբ ուզում էս պատասխանատու սուզում կատարել, սակայն տևական ժամանակ չէս սուզվել, նախ պետք է փորձնական սուզում (check diving) իրականացնել, մտերմանալ ջրային միջավայրին և վերհիշել կարևոր կանոնները։
Ամբողջությամբ՝ armradio.am