Վրաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի անկառավարելի համաճարակի շեմին են. panorama.am
Advertisement 1000 x 90

Վրաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի անկառավարելի համաճարակի շեմին են. panorama.am

Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկիրը գտնվում է COVID-19-ի լայնածավալ համաճարակի շեմին։

«Դա կարող է վերածվել անկառավարելի գործընթացի, ինչպես դա տեղի ունեցավ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում․․․»,- ասել է նա, գրում է Interfax-ը։

«Իսկ չէ որ այդ երկրները շատ ավելի հզոր են Վրաստանից թե տնտեսապես, թե առողջապահության տեսակետից։ Մենք իրական վտանգի առջև ենք»,- ասել է նա։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին տեղեկացրել է StopCov կայքը։ Ապաքինվել է 18 մարդ: Կարանտինում 4695 մարդ կա, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ՝ 231։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։

panorama.am



Նման նյութեր