Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսը նոր արտերկրից ժամանած դեպքեր են: Կառավարության արտահերթ նիստում այդ մասին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց շփման շրջանակը պարզվում է։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում:
Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։ Նրանցից 30-ն ապաքինվել են։ Երեք մարդ մահացել է։