Ինչու է ստում Մասիս Մայիլյանը. politik.am
Advertisement 1000 x 90

Ինչու է ստում Մասիս Մայիլյանը. politik.am

Համացանցում է հայտնվել Արցախի գործող արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին վերաբերող այն փաստաթուղը, ըստ որի Ռուսաստանի «ФСБ»–ի որոշմամբ արգելվել է նրա մուտքն այդ երկիր։ Հիմնավորումն այն է, որ Մայիլյանը վտանգ է ներկայացնում ՌԴ անվտանգությանը։ Թե ինչ է սա նշանակում, հասկանում են անգամ քաղաքականությունից ու դիվանագիտությունից հեռու մարդիկ։

ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ–ն բացահայտորեն ցույց է տալիս, որ իր համար անընդունելի է սորոսական դրածո Մասիս Մայիլյանը։ Ռուսաստանը ռազմավարական շահեր ունի Հարավային Կովկասում և իր համար անընդունելի է սորոսականների մուտքը Արցախ։ Սորոսականների մուտքը համարժեք է թուրքական ազդեցության մեծացման, ինչն անընդունելի է Կրեմլի համար։ Այդ առումով մեր ու ՌԴ շահերը համընկնում են։ Անվտանգության հարցում չի կարելի թույլ տալ, որպեսզի սորոսական հեղափոխությունն արտահանվի Արցախ։

ՌԴ–ն բացի մեր ռազմավարական դաշնակից լինելուց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է նշանակում աշխարհի գերտերություններից մեկի տարածք Արցախի նախագահի աթոռին հավակնող մեկի մուտքի արգելում։

Եթե Մասիս Մայիլյանի մուտքն արգելվեր համանախագահող մյուս երկրներից ԱՄՆ կամ Ֆրանսիա, ապա դա նույնքան վտանգավոր կլիներ մեզ համար, ինչքան որ ՌԴ արգելքի դեպքում կա։ Չի՛ կարող Արցախի նախագահի թեկնածու անգամ լինել մեկն, ում արգելում են ռազմավարական դաշնակցի ու համանախագահող երկրի տարածք մուտք գործել։

Մայիլյանը շատ լավ գիտի, որ իրեն արգելել են ՌԴ մտնել ու շատ լավ գիտի, թե ինչու, բայց մինչև վերջերս ստում էր, թե նման բան չկա։ Նա շարունակում է ստել, երբ արգելքն ապացուցող փաստաթուղթ կա, իսկ ՌԴ դեսպանատունն էլ դիվանագիտորեն չի մեկնաբանում այդ լուրը։

Մայիլյանը ստախոս է։ Նա արցախցիներին խաբել է գլխավոր հարցում՝ անվտանգության։ Դա նշանակում է, որ այլ հարցերում նա կխաբի ու կխաբի։ Ստախոսը տեղ չպետք է ունենա քաղաքական կյանքում։ Հատկապես անվտանգության սուր խնդիր ունեցող Արցախում։ Հայաստանում մի ստախոս արդեն կա, երկրորդ ստախոսին Արցախում չենք դիմանա։

politik.am