Բելգիահայ հայտնի երգչուհի KéyOh-ը (Կարինե Օհանյանը) ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պատվոգրի է արժանացել։ Վերջերս ամուսնացած հայուհին պարգեւատրվել է «ռազմահայրենասիրական, բարեգործական ակտիվ գործունեության համար»։
Նշենք, որ ամիսներ առաջ Բելգիայի Գենտ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի կանայք՝ այդ թվում նաեւ KéyOh-ը, հանգանակություն էին կազմակերպել եւ ստացված ամբողջ գումարը փոխանցել ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերին տաղանդավոր երգչուհին հայտնվել էրբելգիական հայտնի MATUVU նորաձեւության ամսագրի նոր համարում։