Շախմատի համաշխարհային դեմքերը ցավակցել են Արոնյանին
Advertisement 1000 x 90

Շախմատի համաշխարհային դեմքերը ցավակցել են Արոնյանին

Շախմատի համաշխարհային դեմքերը իրենց ցավակցությունն են հայտնել Լևոն Արոնյանին կնոջ` Արիանե Կաոիլիի մահվան առիթով:

Իրենց «Թվիթեր»­ում Արոնյանին ցավակցել են մի շարք շախմատիստներ: «Ցավակցություններս Լևոնին և այն մարդկանց որոնք կյանքում որպես լուսավոր կետ կար Արիանեն»,-գրել է աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ևս իր ցավակցությունն է հայտնել հայ շախմատիստին:

«Մեր աղոթքները  քեզ, Լևոն: Մտքով քեզ հետ ենք: Արիանեին գիտեի պատանի տարիքից, նա այնքան քաղաքավարի, ընկերական էր»,-գրել է աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:

Արոնյանին ցավակցել են ՖԻԴԵ-ն, տասնյակ շախմատիստներ: