Մոտ մեկ ամիս Ջիգանի եւ Օքսանա Սամոյլովայի երկրպագուներն ուշադրությամբ հետեւում են, թե ինչ է կատարվում նրանց ընտանիքում։ Արտիստի ոչ ադեկվատ պահվածքը, որը նա ցուցադրում էր սոցիալական ցանցերում, նրա դավաճանությունների մասին լուրերը եւ տեսանյութերը, որոնք իբրեւ հաստատում էին, սեփական երեխաների հետ տարօրինակ խաղերը եւ ոչ պակաս տարօրինակ արտահայտությունները մղում էին մտքերի, որ ընտանիքին ամուսնալուծություն է սպասվում։ Եվ Օքսանան Instagram-ում պաշտոնապես հայտնել է իր որոշման մասին։
«Որքան դժվար է 10 տարվա տեւողությամբ որոշումներ կայացնել, երբ չորս փոքր երեխաներ ունես։ Բայց ինձ ընտրություն չեն թողել։ Ես դիմում եմ ամուսնակլուծության համար։ Երջանիկ ընտանեկան կյանքի 10 տարիները նրա կողմից խաբեություն էին, իսկ ես պարզապես ապրում էի ու հավատում նրան, նա այնպիսի բաներ էր ասում, երդվում մեր երեխաների առողջությամբ, աղաչում չհավատալ բամբասանքին եւ լուրերին, երդվում էր, էր սիրում է միայն ինձ եւ երբեք չի դավաճանել։ Այնքան բան էր ասում, եւ ես հավատում էի, որովհետեւ ես ընդունակ չեմ այսպիսի խաբկանքների, որովհետեւ ես բարի եմ ու միամիտ, որովհետեւ ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է այդպես վարվել, որովհետեւ մենք երջանիկ էինք, հասկանո՞ւմ եք։ Իսկապես, մենք առանձնակի չէինք վիճում, ես տեսնում էի, որ նա ինձ սիրում է, մեզ մոտ ամեն ինչ լավ էր, մենք հիասքանչ երեխաներ ունենք եւ հրաշալի կյանք ունեինք։ Եվ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդ պայմաններում, երբ համերաշխ եք ապրում, տնից դուրս գալով՝ մարդը կարող է այպես դավաճանել։
Ավելի մանրամասն՝ news.am